ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նույն ճաշը` տարբեր ափսեներում

Նույն ճաշը` տարբեր ափսեներում
16.01.2009 | 00:00

ՄՈՒԿՆՈՒԿԱՏՈՒ
Երեկ Երևան են ժամանել ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն, թերևս, վերջին անգամ «տնտղելու» Հայաստանի ժողովրդավարության մակարդակը, ճշտելու` արդյո՞ք նախորդ անգամվանից մի քայլ առաջ ենք, թե՞ դոփում ենք տեղում, «ձայնազուրկ» անե՞ն, թե՞ «հարգեն» հայ իշխանավորների «արտահայտվելու» իրավունքը: Հանդիպումների մեկնարկը տրվել է գլխավոր դատախազությունում, որն այնքան է ձգվել, որ չեղյալ է հայտարարվել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ նախատեսվող հանդիպումը: Իսկ ինչքա՜ն բան կար իրավունքների պաշտպանության մասին ասելու: Ինչևէ: Աղվան Հովսեփյանը` եվրոպացիների աչքերին նայելով և հայավարի ժպտալով, «դասդասել» է. «Նախաքննությունը կատարվել է ողջամիտ ժամկետում, որի ընթացքում ապահովվել են մեղադրյալների իրավունքների իրացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: …Մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները և դրանց նախորդած հանրահավաքները չի կարելի համարել խաղաղ, քանի որ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ դրանց մասնակիցները եղել են զինված, այդ թվում` մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես զենք հարմարեցված մետաղական կոնստրուկցիաներով, որոնց պատրաստողն ու պատվիրողը նախաքննությամբ պարզվել է, ինչը հիմնավորվել է նաև ակտերով»:
Համազեկուցողները հանդիպել են նաև փաստահավաք խմբի անդամների հետ: Իսկ թե ինչ է խոսվել նրանց հանդիպման ժամանակ, փորձեցինք պարզել խմբի անդամ ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԻՑ, ով հրաժարվեց ներկայացնել քննարկված խնդիրների շրջանակը, պարզաբանելով. «Խումբն աշխատում է փակ ռեժիմով, և ես չեմ ուզում նմանվել նրանց, ովքեր ապահովում են տեղեկատվական արտահոսքը»: Ավագյանը նաև իր զայրույթը հայտնեց, թե «այդ ինչպե՞ս է պատահում, որ փաստաթղթեր կամ նմանատիպ տեղեկություններ երբեմն հայտնվում են ընդդիմադիր մամուլում»: «Եթե արտահոսքը շարունակվի,- ասաց,- կարող է այդ կառույցի գոյությունը վտանգի տակ դրվել»: Այդուհանդերձ, վերջինս հավաստիացրեց, որ փաստահավաք խմբի անդամների հարաբերությունները «շատ նորմալ են»:
Ի դեպ, ընդդիմության ներկայացուցիչների հետ ևս հանդիպում նախատեսված չէ: Փաստորեն, եվրահանձնաժողովականները եկել էին լսելու իշխանությունների տեսակետը, այն դեպքում, երբ Հայաստանի պատվիրակության անդամները Եվրախորհրդում «կաշվից» դուրս էին գալիս նույն «ճաշը տարբեր ափսեների մեջ մատուցելու» համար։ Բա պե՞տք էր էսքան ժամանակ կորցնել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ